Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ռուս և Վրաց եկեղեցիները չեն մասնակցի Ուղղափառ եկեղեցիների պատմական ժողովին

Ռուս և Վրաց եկեղեցիները չեն մասնակցի Ուղղափառ եկեղեցիների պատմական ժողովին
14.06.2016 | 23:42

Ռուսաստանի և Վրաստանի ուղղափառ եկեղեցիները հրաժարվում են մասնակցել Ուղղափառ եկեղեցիների պատմական խորհրդաժողովին, որը նախատեսվում է հունական Կրետե կղզում` հունիսի 17-ից 26-ը:

«Մի իրավիճակում, երբ դարեր շարունակ այս մակարդակի խորհրդաժողով չի անցկացվել, թերևս արժեր ավելի երկար ժամանակ հատկացնել նախապատրաստական աշխատանքներին», - «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան:

Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է, որ նախքան խորհրդաժողովի անցկացումը անհրաժեշտ է «հասնել Ուղղափառ եկեղեցու ճյուղերի միասնականությանը»: Ավելի վաղ խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվել էին Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին, Անտիոքի (Սիրիայի) եկեղեցին և Սերբիայի ուղղափառ եկեղեցին:

Մասնակցությունից հրաժարվելու հայտարարությունները կասկածի տակ են դնում Կոստանդնուպոլսի պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոս առաջինի նախաձեռնած խորհրդաժողովի անցկացումը: Վերջին անգամ ուղղափառ եկեղեցիների առաջնորդների համաեկեղեցական խորհրդաժողով եղել է 787-ին: Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները պաշտոնապես բաժանվել են 1054-ին:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ